Հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց
Հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1–ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել` այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը։ Բոլորս էլ մի տնից չենք, մի հալի ենք, վերջին պահին հենց իմացանք նույնականացման քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու։ Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին։
Նմանատիպ հոդվածներ
1 ուղևորության համար՝ 150 դրամ․ մանրամասներ՝ որոշումից
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միաս...
Ինչ եղանակ սպասել փետրվար ամսին
Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդ...
Իմացել է զինծառայողի տեսանյութի մասին, նվաստացրել է, դաժան վերաբերվել. մանրամասներ
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժ...
Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքները
Հունվարի 27-ից դեպի ՌԴ և Բելառուս կամ ՌԴ-ի և Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող մի շարք ապրա...