Եվրոպացի դիտորդները կմնան ՀՀ-ի սահմանամերձ շրջաններում. մանրամասներ
Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն են տվել ՀՀ ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդել է որ, Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել ՀՀ սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:
Ըստ Հայաստանում Եմ առաքելության, այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն այսօր արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:
Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան. Ալեքսանյան
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյցբուքյան էջում անդրադարձել է նոր տրանսպորտային համակարգին: «Հունվարին ու...
ՊԵԿ-ը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել. Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի էջում գրել է. Եկամուտների հայտարարագրման...
Տարանցման մասին խոսելիս պետք է նշենք Ադրբեջանը․ Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին
2024 թվականին ՀՀ-Վրաստան հարաբերությունները ունեցել են էական շոշափելի առաջընթաց: Այս մասին ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների...