ՊԵԿ-ը կաջակցի 50-ից ավելի աշխատողներ ունեցող հիմնակներին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը պատրաստակամ է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։
Մասնավորապես, եթե կազմակերպությունն ունի 50 և ավելի աշխատողներ, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները կարող են այցելել տվյալ կազմակերպություն և իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ: Իրազեկման աշխատանքները պատշաճ իրականացնելու և համապատասխան նյութերն ու ուղեցույցները ցուցադրելու նպատակով՝ անհրաժեշտ է կազմակերպության տարածքում պրոյեկտորի առկայություն:
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ այցերը կրելու են բացառապես իրազեկման բնույթ, որտեղ մանրամասն ներկայացվելու են ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ քայլերը:
Հետաքրքրված հարկ վճարողները կարող են Կոմիտեին տեղեկացնել՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։ Անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել այցելության համար նախընտրելի օրը, ժամը և հասցեն։
Հարկային մարմնի սպասարկման վարչության աշխատակիցների ծանրաբեռնվածությունից կախված՝ այցելության օրը և ժամը փոփոխվելու դեպքում, նախապես կհամաձայնեցվի կազմակերպության հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է հայտնել
Free Armenian Prisoners նախաձեռնությունը ներկայացրել է The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում Ռուբեն Վարդանյան...
Մանրամասներ՝ ինչպես վճարել 150 դրամ մեկ ուղևորության համար
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․...
Նախատեսվում է չիպերով կանխել գազի թերլիցքավորումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը...
Պետք է լուրջ խոսակցություն ունենանք նրանց հետ․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե «Թել Սել»-ի համակարգն ինչու է ուշանում։Նրա դիտարկմամբ՝ իրենք պետք է շահ...