Կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցվել է ՌԴ-ին և Ադրբեջանին
Ղազախստանը ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։
«Դրանք վերծանվել են Բրազիլիայում, վերադարձվել Ղազախստան, գտնվում են գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող քննչական խմբի մոտ։ Բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմերն ունեն այդ արկղերի տվյալների պատճենները։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- ասել է նա:
Բոզումբաևը նշել է, որ Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետներից բացի` հետաքննությանը միացել են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։
Հաղորդվում է, որ հետաքննության նախնական արդյունքները հնարավոր է՝ հրապարակվեն հաջորդ շաբաթ։
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է հայտնել
Free Armenian Prisoners նախաձեռնությունը ներկայացրել է The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում Ռուբեն Վարդանյան...
Մանրամասներ՝ ինչպես վճարել 150 դրամ մեկ ուղևորության համար
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․...
Նախատեսվում է չիպերով կանխել գազի թերլիցքավորումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը...
Պետք է լուրջ խոսակցություն ունենանք նրանց հետ․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե «Թել Սել»-ի համակարգն ինչու է ուշանում։Նրա դիտարկմամբ՝ իրենք պետք է շահ...