Թքած գրպանի վրա, սա ինքնասիրության հարց է․ տնտեսվարող
Թքած գրպանի վրա, սա ինքնասիրության հարց է, թող ժողովուրդը ոտքի կանգնի, հերիք է ամեն օր թանկացնեն հարկերը: Այս մասին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշել է ոսկու շուկայի առևտրականներից մեկը:
Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
«Կրկնակի հաշվապահությունը 5000-ից դարձել է 10000, ՀԴՄ-ի հարկը 1008-ից 1600: Ոսկին թանկացել է, դա մեզ օգուտ չի, դա պետական բյուջեն է լցվում: Ես առնում եմ ոսկին, 30 դոլարով, ծախում՝ 40 դոլարով: Այսօր ոսկին դարձել է 90-70 դոլար, այդ փողը իմ գրպա՞նն է մտնում: Ես քեզանից առնում եմ 60 դոլարով, ծախում եմ 62-ով:
Նիկոլը լինի, ով ուզում է՝ լինի, առաջինը թող մեր երկրի սահմանները պահեն, զինվորին պահեն, թող նայեն իրենց ու մեր գրպանը չմտնեն:
Մեր ինքնասիրության հարցն է, գրպանի հարց չի: Մեր իրավունքները ոտնահարում են: Ես տարվա ընթացքում հետ եմ դրել 100 հազար դրամ, բայց պետական բյուջե մուծել եմ 1,5 միլիոն հարկ»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է հայտնել
Free Armenian Prisoners նախաձեռնությունը ներկայացրել է The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում Ռուբեն Վարդանյան...
Մանրամասներ՝ ինչպես վճարել 150 դրամ մեկ ուղևորության համար
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․...
Նախատեսվում է չիպերով կանխել գազի թերլիցքավորումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը...
Պետք է լուրջ խոսակցություն ունենանք նրանց հետ․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե «Թել Սել»-ի համակարգն ինչու է ուշանում։Նրա դիտարկմամբ՝ իրենք պետք է շահ...