Կառավարության դռանը մոտենանք դուբինկեքով կծեծեն, հետ կուղարկեն. բողոքի ակցիա
Ինձ թույլ չեն տվել մի հատ սփռոց բերել, ինձ ասել են՝ միայն օգտագործածը կարող ես բերել. բա 23 կիլոգրամ բերելու իրավունքը ինչի՞ են տվել, որ ուրիշի հագած, օգտագործածը բերեմ, դնե՞մ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գնունու շուկայի առևտրականներից մեկը:
Կառավարության դիմաց այսօր բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
«Իրենք այնպիսի օրենքներ են դնում, որ հնարավոր չէ այստեղ ապրել, մի հատ նվեր չես կարող բերել քո հարազատի համար: Ասում են՝ Եվրոպայում այս գներն է, դու Եվրոպայի նման թոշակառո՞ւ ես պահում: Ես 20% էլ կմուծեմ այն դեպքում, երբ մեր թոշակառուների բոլոր դեղերը լինի ձրի, երբ բուժումը դառնա ձրի:
Մենք մենակ տուգանքի գործիք ենք, ոնց որ իրենք են ասում: Մենք պետք է վճարենք, իրենք տանը քնեն, մենք սառենք, ոչ մեկ չիջնի, չմոտենա մեզ»,- նշել է ակցիայի մասնակից կինը:
Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կառավարության դուռը քաղաքացու դուռն է, ոնց ուզի՝ կբացի, կինն ասաց. «Ուզո՞ւմ եք, մոտենամ, կտեսնեք, թե ոնց ինձ դուբինկեքով կծեծեն, հետ կուղարկեն»:
Մանրամասները` տեսնայութում:
Նմանատիպ հոդվածներ
Ռեստորանում մարդա 20 000 ինձ փոխանցում են, պե՞տք է հայտարագրեմ. Սիմոնյանը` Փաշինյանին
«Ընկերներով գնում ենք ռեստորան, 20 000 ինձ փոխանցում են, պե՞տք է հայտարագրել»: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժա...
Երբ մեր վրա հարձակվեցին, ՀԱՊԿ-ից ոչինչ չլսեցինք. Սիմոնյան
Երբ մեր վրա հարձակվեցին, ՀԱՊԿ-ից ոչինչ չլսեցինք, արձագանքեցին ժողովրդավարական երկրները: Այս մասին այսօր «Միասին հանուն խ...
Թևանյանը հպարտանում էր, որ Փաշինյանից ավելի Փաշինյան է. Մամիջանյան
Թևանյանը հերոսաբար հպարտանում էր, որ ինքը Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան է: Այս մասին այսօր ասել է ԱԺ «Պատիվ...
Փաշինյանը` հայտարարագրման նպատակների մասին
Համընդհանուր հայտարարագրման նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է, որպ...