Փոփոխություններ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում
Ազգային ժողովը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության կողմից առաջարկված նախագիծը:
Տեխնիկական բնույթի, բայց եւ միեւնույն ժամանակ իր կարեւորությամբ չզիջող որոշակի փոփոխություններ էր առաջարկել Կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հարցը քննարկվել էր ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում:
Գործող օրենքով կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Կառավարությունն առաջարկել է կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնել նաեւ այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին:
Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել են հեղինակազորման եւ լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանները:
Առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները, եւ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:
Նմանատիպ հոդվածներ
Անհրաժեշտ է փոփոխել օրենքները. Արսեն Թորոսյան
Auroranews-ը երեկ անդրադարձել էր, որ սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդ...
Խայտառակ պատկեր. Առողջապահության նախարարը չի վերահսկում իրավիճակը
Սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդում են մեր երկրում ծառայություններ մա...
Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին
Հունական Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին վերջին օրերին տեղի ունեցած բազմաթիվ երկրաշարժերի պատճառով։&nbs...
ՌԴ և Բելառուս ապրանքներ տեղափոխելու համար անհրաժեշտ կլինեն կապարակնիքներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել․«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Միութենական Պետության (ՌԴ և Բելառուս) Գեր...