ՌԴ և Բելառուս ապրանքներ տեղափոխելու համար անհրաժեշտ կլինեն կապարակնիքներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել․
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Միութենական Պետության (ՌԴ և Բելառուս) Գերագույն Պետական խորհրդի N 7 որոշման համաձայն, 2025 թվականի հունվարի 27-ից դեպի ՌԴ/Բելառուս կամ ՌԴ-ի/Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող հետևյալ ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ.
1) ալկոհոլային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207, 2208),
2) ծխախոտային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2401, 2402, 2403, 2404),
3) տրիկոտաժե ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 4303, 6101–6106, 6110)
4) կոշկեղեն (ԱՏԳ ԱԱ 6401–6405)
5) հեռախոսային ապարատներ, ապարատուրա, մոնիտորներ (ԱՏԳ ԱԱ 8517, 8519, 8521, 8525–8528)
6) ապրանքներ, որոնք Բելառուսի Հանրապետության օրենսդրության համաձայն, դասակարգվում են որպես վտանգավոր ապրանքներ և տարանցման մաքսային ընթացակարգի ներքո ձևակերպվել են Բելառուսի Հանրապետությունում:
Նախատեսված է, որ նավիգացիոն կապարակնիքները կտրամադրվեն փոխադրողներին Վերին Լարսի անցման կետում, սակայն անհրաժեշտ է նախքան անցման կետ ժամանելը գրանցվել համապատասխան կայքում, նախապես կատարել վճարումներ և այլն:
Նմանատիպ հոդվածներ
Անհրաժեշտ է փոփոխել օրենքները. Արսեն Թորոսյան
Auroranews-ը երեկ անդրադարձել էր, որ սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդ...
Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին
Հունական Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին վերջին օրերին տեղի ունեցած բազմաթիվ երկրաշարժերի պատճառով։&nbs...
Խայտառակ պատկեր. Առողջապահության նախարարը չի վերահսկում իրավիճակը
Սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդում են մեր երկրում ծառայություններ մա...
Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաք...