Սպորտ

Արման Ծառուկյանը Մախաչևի հետ չի մենամարտի մեջքի վնասվածքի պատճառով

Gohar Vardanyan 1 րոպե 2,610 դիտում
Արման Ծառուկյանը Մախաչևի հետ չի մենամարտի մեջքի վնասվածքի պատճառով

Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել է: Այս մասին հայտնում է Спортс–ը:


Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Մախաչևը կմրցի բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ։


Wrestling Armenia–ն, վկայակոչելով Արմեն Ղուլյանի հրապարակմանը, տեղեկացնում է, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածք ունի, որի սրման պատճառով չի կարողանա մասնակցել մենամարտին: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարող է դուրս գալ UFC 311-ում ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ պայքարից։ Նշվում է, որ ուրբաթ օրը Ինգլվուդում տեղի է ունենում մարտիկների կշռման պաշտոնական արարողությունը, որին Ծառուկյանը դեռևս չի ներկայացել:


Հիշեցնենք, որ սպասվում էր, որ հունվարի 19-ին Երևանի ժամանակով 07։00-ին UFC 311 մրցաշարում կմրցեն Իսլամ Մախաչևն ու Արման Ծառուկյանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250