Սպորտ

Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում. ԿԳՄՍՆ

Gohar Vardanyan 95 դիտում
Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում. ԿԳՄՍՆ

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:


Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ 489 ձայնով:


««Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250