Արման Ծառուկյանը չի կասկածում իր հաղթանակի հարցում
Սա լինելու է և՛ ռևան, և՛ տիտղոսային պայքար: Այս մասին CBS Sports-ին տված հարցազրույցում ասել է UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը:
«Սա լավագույն մենամարտն է, որ կարող եմ անցկացնել: Ինչպես ասում են՝ մեկ գնդակով երկու նապաստակ, քանի որ այն լինելու է և՛ ռևանշ, և՛ տիտղոսային պայքար»,- ասել է նա:
Նա ասել է, որ չի կասկածում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ իր հաղթանակի հարցում՝ վստահեցնելով, որ հուսախաբ չի անի:
Նշենք, որ Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին լույս 19-ի գիշերը UFC 311 մրցաշարում։ Մարզիկների միջև առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։