Հասարակություն
Ինչպես են Գազայի հատվածում տոնում Իսրայելի և ՀԱՄԱՍ–ի միջև հրադադարը
Համացանցում հրապարակվել են տեսակադրեր Գազայի հատվածից, որտեղ բնակիչները դուրս են եկել փողոց և տոնում են Իսրայելի հետ երկարատև ռազմական էսկալացիայից հետո ՀԱՄԱՍ–ի և ՑԱԽԱԼ–ի միջև հաստատված հրադադարը:
Ըստ բանակցություններին ծանոթ աղբյուրների՝ կողմերին հաջողվել է կարգավորել ծագած ճգնաժամը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ բանակցություններում դեռևս կան որոշ չլուծված խնդիրներ, որոնք իսրայելական կողմը հույս ուներ լուծել մեկ գիշերվա ընթացքում: Ավելի վաղ Kan պետական հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հունվարի 16-ի առավոտյան նախատեսվում է Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը, որի ժամանակ պետք է հաստատվի համաձայնագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
Հրազդանում ԱԲ մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին
Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է պետական աշխատողներին
1.0