Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու գործողությունը տևել է ավելի քան յոթ ժամ։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ձերբակալության երկրորդ փորձը սկսվել է չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 03:20-ին (երեքշաբթի՝ Երևանի ժամանակով 22:20-ին): Բնակավայր գնալու ճանապարհին քննիչները ստիպված են եղել հաղթահարել բարիկադների մի քանի շարք, այդ թվում՝ մեքենաներից պատրաստված։ Ընթացքում օգտագործվել են աստիճանական սանդուղքներ: Իրավապահ մարմինների և նախագահի անվտանգության աշխատակիցների միջև բանակցությունները տևել են մոտ երկու ժամ։
Բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակը հայտնել է, որ «նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալման հրամանը կատարվել է» տեղական ժամանակով ժամը 10:33-ին: Միաժամանակ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ որոշել է գնալ բաժին՝ արյունահեղությունը կանխելու համար, սակայն շարունակում է հետաքննությունը համարել անօրինական։ Ժամը 10:53-ին Յուն Սոկ Յոլը նախագահական անվտանգության ծառայությանը պատկանող մեքենայով բերման է ենթարկվել Հակակոռուպցիոն քննչական վարչության գրասենյակ։
Իրավապահ մարմինները 48 ժամ ունեն նախագահին հարցաքննելու համար, որից հետո պետք է դիմեն նրա կալանքը երկարաձգելու մեկ այլ հրամանագրի։ Տեղական ժամանակով ժամը 11:00-ին սկսված հարցաքննության նյութերը գերազանցում են 200 էջը։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...