Չինաստանը հնարավոր է TikTok-ը վաճառի Իլոն Մասկին
Չինացի պաշտոնյաները դիտարկում են TikTok-ը Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ում հավելվածի արգելքն ուժի մեջ մտնի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ Գերագույն դատարանը ներկայումս որոշում է կայացնում՝ պահպանել օրենքը, որը չինական ByteDance ընկերությանը պահանջում է մինչև հունվարի 19-ը դադարեցնել TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում։ Այդ ամսաթվից հետո երրորդ կողմի ինտերնետ ծառայություններ մատուցողները կենթարկվեն տուգանքների՝ ԱՄՆ-ում TikTok-ի գործունեությանն աջակցելու համար:
Ըստ տեղեկությունների Պեկինի պաշտոնյաները ցանկանում են, որ TikTok-ը մնա ByteDance-ի սեփականության ներքո, և ընկերությունը փորձում է դրան հասնել դատական հայցերի միջոցով: Սակայն դատավորները հունվարի 10-ին քննարկումնների ժամանակ հայտնեցին, որ հավանաբար կպահպանեն օրենքը:
Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սկսել են չնախատեսված պլանների քննարկումը Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, որոնցից մեկը Մասկն է: Պեկինում քննարկված սցենարներից մեկը կարող է լինել այն, որ գործարարի սոցիալական մեդիա X ընկերությունը վերահսկի TikTok-ի ամերիկյան թեւը:
Նմանատիպ հոդվածներ
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
Երկար, բայց կարևոր: Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին հայտնում...
Փոխելու ենք զnրակnչի ձևը և բովանդակությունը. Սուրեն Պապիկյան
Մենք ամեն տարի զորակոչից առաջ փոփոխություններ ենք կատարում կառավարության տարբեր որոշումներով, որոնք էապես փոխում են մեր...
Ի՞նչ եղանակներով կարելի է վճարել միասնական տոմսային համակարգով
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել միասնական տոմսային համակարգի վճարման եղանակին։Նշվել է,...
Սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա. Անահիտ Ավանեսյան
2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի հետ կապված խնդիրը Հայաստանում, 2024-ին դեպքեր չենք ունեցել, այս...