China Southern–ը չեղարկել է Մոսկվայից Պեկին չվերթները
China Southern Airlines-ը հունվարի վերջից չեղյալ է հայտարարել Մոսկվայից Պեկին թռիչքները, իրավիճակը կարող է ազդել 15-17 հազար մարդու ճանապարհորդության վրա, տուրօպերատորները կազմակերպված զբոսաշրջիկներին այլընտրանքներ են առաջարկում, ասվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հայտարարության մեջ։ Այս մասին գրում է ТАСС–ը:
«Ըստ ավիաընկերության կայքում և ամրագրման համակարգերի տվյալների՝ այս ավիաընկերությունը հունվարի 20-ից մարտի 30-ը՝ մինչև ձմեռային չվացուցակի ավարտը, ուղիղ չվերթներ չի իրականացնում Ռուսաստանի և Չինաստանի մայրաքաղաքների միջև», - հաղորդում է ասոցիացիան:
Նշվում է, որ այս ժամանակահատվածը համընկնում է չինական Նոր Տարվա հետ: Բացի դա, հաղորդվում է, որ փոխադրողի վերջին չվերթի (հունվարի 19) տոմսերը, արժեն ավելի քան 217 հազար ռուբլի։