Լեհերը հոգնել են ուկրաինացիների շքեղ կյանքից. Լեհաստանի ՊՆ

Լեհերը հոգնել են Ուկրաինայի հակամարտությունից, այդ թվում՝ ուկրաինացի փախստականների պատճառով, որոնք ապրում են հենց Լեհաստանի հինգաստղանի հյուրանոցներում։ Այս մասին Financial Times թերթին ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։


«Իհարկե, լեհական հասարակության մեջ հոգնածություն կա, և դա հասկանալի է, հատկապես, երբ մարդիկ այստեղ տեսնում են երիտասարդ ուկրաինացի տղամարդկանց, ովքեր վարում են մեքենաների վերջին մոդելները կամ ապրում են հինգ աստղանի հյուրանոցներում», — ասել է նախարարը:


Նա նաեւ հիշեցրել է Կիեւի եւ Վարշավայի միջեւ տարաձայնությունների մասին՝ ՄիԳ-29 ինքնաթիռներն Ուկրաինա չմատակարարելու պատճառով: Լեհաստանին դրանք անհրաժեշտ են սեփական անվտանգությունն ապահովելու համար, ընդգծել են երկրի իշխանությունները։


«Մի կողմից ես հասկանում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, քանի որ նրա դերը միշտ ավելի մեծ օգնություն պահանջելն է։ Բայց ես կարծում եմ, որ նա և Ուկրաինան նույնպես պետք է հիշեն, որ երբ մյուսները միայն սաղավարտներ էին ուղարկում, մենք տանկեր էինք ուղարկում», — ասել է գերատեսչության ղեկավարը։


Նա նաև բացառել է լեհական զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ հրադադարի ռեժիմի ապահովման համար, որը հնարավոր է հաստատվի:


Մոսկվան դատապարտում է Ուկրաինային զենքի մատակարարումը։



Լեհաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի վերջին երկրում 1,5 մլն ուկրաինացիների կացության կարգավիճակ է տրվել։ Նման փաստաթուղթ ունեցողներից Ուկրաինայի մոտ 980 հազար քաղաքացի օգտվել է ժամանակավոր պաշտպանությունից։ El Pais-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, դեկտեմբերին արտասահմանում բնակվում էր մոտ 10 մլն ուկրաինացի։