ԱՄՆ-ում հայտարարվել է ազգային սգի օր Քարթերի մահվան առիթով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը ազգային սգո օր է հայտարարել՝ կապված նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան հետ, հայտնում է New York Times-ը։
Նա նաև որոշել է 30 օրով իջեցնել ԱՄՆ բոլոր դրոշները երկրի ներսում և դրսում գտնվող կառավարական շենքերում, ներառյալ ռազմական բազաները և դիվանագիտական ներկայացուցչությունները:
Նախատեսվում է կազմակերպել 36-ժամյա հրաժեշտի արարողություն Ատլանտայում (Ջորջիա) Քարթերի հիմնած կենտրոնում, այնուհետև նախկին նախագահի մարմինը ինքնաթիռով կտեղափոխեն Վաշինգտոն՝ անցկացնելու համար նախագահների հրաժեշտի ավանդական արարողությունը, որը կհեռարձակվի հեռուստատեսությամբ։
Պարբերականի տվյալներով՝ Քարթերի մարմինը մեկուկես օր կցուցադրվի Կապիտոլիումում, որից հետո Վաշինգտոնի տաճարում տեղի կունենա հիշատակի արարողություն։ Այնուհետև նրան ինքնաթիռով կտեղափոխեն Ջորջիա, որտեղ նրա աճյունը կթաղվի Փլեյնս քաղաքի ընտանեկան հողամասում։