Սպասվում է բուք․ եղանակը առաջիկա օրերին

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Քամին արևմտյան է, 2-4մ/վ արագությամբ, դեկտեմբերի 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։


Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում դեկտեմբերի 28-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ