Ադրբեջանը պահանջում է ճանաչել փաստը և ներողություն խնդրել
Չեչնիայի հանրապետության ղեկավարությունը նյութական և այլ աջակցություն կցուցաբերի Ղազախստանում մարդատար ինքնաթիռի մասնակցությամբ ավիավթարի հետևանքով զոհվածների և տուժածների ընտանիքներին: Այս մասին լրագրողներին հայտնել է տարածաշրջանային կառավարության փոխնախագահ Հասան Խակիմովը:
«Չեչնիայի ղեկավար Ռամզան Ախմատովիչ Կադիրովի հանձնարարությամբ ավիավթարի հետևանքով զոհվածների և տուժածների բոլոր ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական օգնություն և մնացած բոլոր օգնությունը, որի կարիքն ունեն»,- ասել է Նա:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են լուրեր այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվել է Ռամզան Կադիրովի առաջարկած ֆինանսական և այլ օգնությունից:
«Ոչ պետությունը, ոչ քաղաքացիները չեն ընդունի նման օգնությունը։ Մենք անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերում և ցուցաբերելու ենք մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է ճանաչել փաստը, ներողություն խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարել»,- գրել են ԶԼՄ-ները: