Մի շարք հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը՝ 13:00-14:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Մյասնիկյան, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի, Գնիշիկ, Արփի, Մոզրով գյուղեր, Ագարակաձոր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
13:00-15:30 Եղեգնաձոր քաղաք` Միկոյան, Մոմիկի և Անդրանիկի փողոցներ մասնակի, Ագարակաձոր գյուղ մասնակի, 14:30-15:30 Եղեգնաձոր քաղաք` Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Չալաբյան, Սևակի և Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզ` 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ Զոնալ կայան թաղամաս, Առինջ գյուղ մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի:
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Նոր Ամանոս և Արագածոտն բնակավայրերի անխափան և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով իրականացվում են վերակառուցման աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն ս.թ. դեկտեմբերի 26-ին։ Վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում նշված տարածքներում հնարավոր են էլեկտրամատակարարման ժամանակավոր ընդհատումներ, որոնց համար հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը: