Տնտեսական աճը Հարավային Կովկասում

Հարավային Կովկասի ընդհանուր տնտեսական աճը 2024–ին կազմել է 6,9%, հայտնում է Gnomon Wise հետազոտական ​​ինստիտուտը։


Ինստիտուտի տվյալներով՝ առաջին կիսամյակում առևտուրն աճել է 8,9%-ով՝ կազմելով ՀՆԱ-ի 14%-ը։


Զբոսաշրջության ոլորտը աճել է 14,3%-ով (ՀՆԱ-ի 3,5%-ը): Միևնույն ժամանակ տրանսպորտի ոլորտի մասնաբաժինը կազմել է 9,8%՝ առաջին կիսամյակում աճելով 11%։


Ինչպես նշվում է ամփոփման մեջ, տեղեկատվության և կապի ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 7,2%՝ 16,2% աճով։


Նշենք, որ Հայաստանի 2025 թվականի բյուջեի նախագծի վերանայումից հետո ՀՆԱ-ի կանխատեսվող ծավալը կնվազի 158 մլրդ դրամ։ Արդյունքում ՀՆԱ-ն կանխատեսվում է 10,89 տրլն դրամ (նախկին 11,05 տրլն դրամի փոխարեն)։ Իշխանությունները վատթարացրել են նաև տնտեսական աճի կանխատեսումները՝ 5,6%-ից մինչև 5,1%։