ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնեցկի կենտրոնում վեց պայթյուն է հնչել
Ուկրաինական զորքերը փորձել են գրոհել Դոնեցկը՝ օգտագործելով հեռահար հրթիռներ։ Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ քաղաքում ակտիվորեն գործում է հակաօդային պաշտպանության համակարգը ։
Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ ՀՕՊ ուժերը խոցել են առնվազն վեց օդային թիրախ։ Քաղաքի վրա հարձակումը շարունակվում է։
Հաղորդվում է, որ Դոնեցկի երկնքում, ներառյալ նրա կենտրոնը, մոտ 6 պայթյուն է որոտացել:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Արևմուտքի հետ «տեխնոլոգիական մենամարտի» պատրաստակամության մասին: Նա առաջարկել է թիրախ ընտրել Կիևում, որտեղ կկենտրոնանան արևմտյան ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է «Օրեշնիկ» հրթիռով հարվածել այդ օբյեկտին։