Թուրքիան կօգնի Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում. Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային աջակցելու իր երկրի պատրաստակամության մասին և քրդական զինված ուժերին ցրվելու կոչ արել:
«Այսօրվա հանդիպման ժամանակ մենք հաստատել ենք մեր միասնական դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և «Ազգային ինքնապաշտպանության ուժերը» բացարձակապես տեղ չունեն Սիրիայում։ Այս ահաբեկչական կազմակերպությունները գրավում են Սիրիայի ժողովրդի հողերը և գողանում նրա բնական պաշարները»,– ասել է նա:
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Դամասկոսի նոր իշխանություններին օգնությունը ներառում է նաև համագործակցություն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
«Սիրիայի դեմ նախկինում կիրառված բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն՝ ելնելով երկրի վերականգնման շահերից»,– ասել է Ֆիդանը։
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցածից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X սոցցանցի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեց...
Թրամփը ուղիներ է փնտրում ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը խստացնելու համար
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի թիմը փնտրում է ուղիներ՝ ծննդյան հիմքով ամերիկյան քաղաքացիություն...
Թրամփը խոստացել է փակել սահմանը անօրինական ներգաղթյալների համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը կստորագրի գործադիր հրամանների փաթ...
Իսրայելը հութիների դեմ կգործի նույն ուժով, ինչ Իրանի դեմ. Նեթանյահու
Իսրայելը Եմենում «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ կգործի նույն ուժով, ինչ տարածաշրջանում իրանական մյուս սատել...