ԱՄՆ-ն Եմենին հարվածելու ժամանակ սխալմամբ իր կործանիչն է խոցել
Ամերիկյան F/A-18 կործանիչը, որում եղել է երկու օդաչու, «բարեկամական կրակից» խոցվել է Կարմիր ծովի օդային տարածքում, հայտնում է AP-ն՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը։ Գործակալությունը նշում է, որ սա ամենալուրջ միջադեպն է Եմենի հութի ապստամբների դեմ «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկից ի վեր, որն ԱՄՆ-ն սկսել էր մեկ տարի առաջ։
Հրամանատարության տվյալներով՝ կործանիչի վրա կրակը սխալմամբ բացել է USS Gettysburg հրթիռային հածանավը, որը մտնում է USS Harry S. Truman ավիակրի գլխավորած հարվածային խմբի մեջ։ Այդ պահին ԱՄՆ զինվորականները ավիահարվածներ էին հասցնում հութիների թիրախներին։ F/A-18-ը խոցվել է ավիակիրի տախտակամածից բարձրանալուց անմիջապես հետո։
Օդաչուներն ինքնանետվել են, նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։
Նախօրեին Եմենի մայրաքաղաք Սանաայում ուժգին պայթյուններ են որոտացել. ԱՄՆ-Մեծ Բրիտանական կոալիցիան ավիահարվածներ է հասցրել 3,5 միլիոնանոց քաղաքի վրա։ Պենտագոնն արդեն հայտարարել է, որ Սանաայում ԱՄՆ-ի հարվածների թիրախները եղել են հութիների հրթիռների պահեստը և հրամանատարական կենտրոնը։ Զոհերի և վիրավորների ստույգ թիվը դեռ հայտնի չէ։
USS Harry S. Truman-ը Կարմիր ծով է ժամանել դեկտեմբերի 15-ին, և այդ ժամանակվանից ԱՄՆ-ն ուժեղացրել է հարձակումները հութիների դիրքերի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի ՊՆ ղեկավարը հայտնել է` երբ ՌԴ-ն կհարվածի ՆԱՏՕ-ին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում հարձակվել...
Մերձմոսկովյան օդանավակայանում ինքնաթիռ է պայթեցվել
Մերձմոսկովյան օդանավակայանում պայթեցվել է Ան-72 ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանությ...
Իսրայելը կոչնչացվի. Իրանի գերագույն առաջնորդ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կ...
Կզղջա և ավելի մեծ ավերածությունների կբախվի. Պուտին
Ռուսաստանհի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կազանի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումն...