Ավտոկայանատեղիների դրույքաչափի որոշումն անվավեր է ճանաչվել
ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝
1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ դեռ 2023 թ.-ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Այս մ...
Հռոմի պապը մանրամասնել է իր դեմ կատարած մահափորձը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, որ երեք տարի առաջ Իրաք կատարած պապական այցի ժամանակ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից:...
WhatsApp-ը ևս կարգելափակվի Ռուսաստանում
Պետդումայի պատգամավորները բարձր են համարում Ռուսաստանում WhatsApp-ի արգելափակման հավանականությունը (պատկանում է Meta ընկ...
Տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից հեռախոս են գողացել
Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 47-ամյա կինը հայտնել էր, որ հաս...