Հռոմի պապը մանրամասնել է իր դեմ կատարած մահափորձը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, որ երեք տարի առաջ Իրաք կատարած պապական այցի ժամանակ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից: Այս մասին գրում է The Guardian-ը:
Պոնտիֆիկոսը բացահայտումն արել է Spera («Հույս») ինքնակենսագրական գրքում, որից որոշ հատվածներ հրապարակել է Corriere della Sera թերթը:
Ֆրանցիսկոս պապի խոսքով՝ իրեն վճռականորեն խորհուրդ էին տվել չուղևորվել Իրաք 2021 թվականի մարտին, քանի որ Covid-ը դեռ մոլեգնում էր, իսկ անվտանգության ռիսկերը բավականին բարձր էին, հատկապես Մոսուլում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից ավերված հյուսիսային քաղաքում: Սակայն կաթոլիկների հովվապետի խոսքով՝ ինքը վճական էր կատարել առաջին պապական այցն Իրաք:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունն իր՝ Բաղդադ ժամանելուց հետո ծրագրված մահափորձի մասին տեղեկությունը փոխանցել է Իրաքի ոստիկանությանը: Վերջինս տեղեկացրել է Վատիկանի անվտանգության ծառայությանը:
Հռոմի պապի խոսքով՝ մահապարտներից մեկը կին էր, որը Մոսուլ էր ուղևորվում պապական այցի ժամանակ իրեն պայթեցնելու համար: Բացի այդ, կազմակերպիչները մահափորձի համար որոշել էին օգտագործել արագ ընթացող բեռնատար:
Ֆրանցիսկոս պապն այնուհետև Վատիկանի անվտանգության ծառայությունից հետաքրքրվել է՝ ինչ է պատահել մահապարտների հետ:
«Հրամանատարը հակիրճ պատասխանեց. «Նրանք այլևս այստեղ չեն: Իրաքյան ոստիկանությունը բռնել է նրանց, ինչից հետո նրանք իրենց պայթեցրել են»: Սա ինձ ցնցեց. դա ևս պատերազմի թունավոր պտուղն է», - նշել է կաթոլիկների հովվապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիների դրույքաչափի որոշումն անվավեր է ճանաչվել
ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ա...
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Այս մ...
36 ժամ ջուր չի լինի Երևանում և Կոտայքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտե...
WhatsApp-ը ևս կարգելափակվի Ռուսաստանում
Պետդումայի պատգամավորները բարձր են համարում Ռուսաստանում WhatsApp-ի արգելափակման հավանականությունը (պատկանում է Meta ընկ...