Տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից հեռախոս են գողացել
Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 47-ամյա կինը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտում գողացել են իր 19-ամյա աղջկա «Այֆոն» տեսակի հեռախոսը:
Նույն օրը Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված 19-ամյա աղջիկը հայտնել է, որ Երևան-Էջմիածին հասարակական տրանսպորտով Էջմիածին վերադառնալիս նկատել է, որ գրպանից գողացել են «Այֆոն 16 պրո մաքս» տեսակի բջջային հեռախոսը:
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը:
Նա դեկտեմբերի 20-ին Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտաբերվել է գողացած բջջային հեռախոսը: 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Այս մ...
Ավտոկայանատեղիների դրույքաչափի որոշումն անվավեր է ճանաչվել
ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ա...
WhatsApp-ը ևս կարգելափակվի Ռուսաստանում
Պետդումայի պատգամավորները բարձր են համարում Ռուսաստանում WhatsApp-ի արգելափակման հավանականությունը (պատկանում է Meta ընկ...
Հռոմի պապը մանրամասնել է իր դեմ կատարած մահափորձը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, որ երեք տարի առաջ Իրաք կատարած պապական այցի ժամանակ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից:...