Կտաքանա․ եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, դեկտեմբերի 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ին և 20-21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Հաղորդվում է, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով։
Երևանում ևս դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 17-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան ցուրտ։

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել սահմանախախտման հավանական փորձի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ԱԱԾ-ում...
44-օրյա պատերազմից հետո քանի նույնականացված և չհուղարկավորված մարմին կա
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ։ Այս մասին Auroranews-ի&nbs...
Ինչու է Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 2 ժամ պտտվել ՀՀ երկնքում
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում։ Այս մասին Sputnik Արմեն...
Հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված․ հարց՝ Պապոյանին
Կառավարության ճեպազրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Լարսի հետ կապված իրավիճակը...