Հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված․ հարց՝ Պապոյանին
Կառավարության ճեպազրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Լարսի հետ կապված իրավիճակը գնալով լավանում է:
Նախարարը նշել է․ «Եթե մոտավորապես 4200 մեքենա կար 3-4 օր առաջ այնտեղ, որից 1000-1200-ն էր հայկական մեքենա, հիմա՝ երեկվա դրությամբ, այնտեղ հայկական մեքենաների թիվն իջել-հասել է մոտ 700-800-ի»։ Պապոյանը հավելել է, որ սա և՛ գնացողներին, և՛ եկողներին է վերաբերում:
Նախարարը նաև նշել է, որ խնդիրը, այնուամենայնիվ, խրթին է, որովհետև կարող է երեկոյան ձյուն գալ, և 700 մեքենան 1 օրում դառնա 1500 մեքենա:
Նա տեղեկացրել է, որ Լարսի խցանումների մասով խոսել է պատասխանատուների հետ, խնդիրը նաև տեխնիկական է եղել: «Ձյունը եկել էր, մաքրել էին և ձյունը ճանապարհի եզրերին էին լցրել: Եթե այն ժամանակ 3-4 մեքենա էր անցնում, հիմա՝ 1-2, այսինքն՝ նեղացել էր ճանապարհը»,-ասել է Պապոյանը։
Պատասխանելով հարցին՝ հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված, Պապոյանը պատասխանել է՝ գործոնները բազմաթիվ են, որոնք ազդում են հեղուկ գազի գնի աճի վրա՝ տրանսպորտի լոգիստիկ խնդիր, այլ տեղում գների փոփոխություն և այլն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել սահմանախախտման հավանական փորձի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ԱԱԾ-ում...
Ինչու է Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 2 ժամ պտտվել ՀՀ երկնքում
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում։ Այս մասին Sputnik Արմեն...
Երեխայի նկատմամբ բռնություն գործադրած ուսուցիչը ազատվել է աշխատանքից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններո...
10 անգամ ավելի տուգանք ձմեռային անվադողերով չերթևեկելու համար
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանն ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե...