44-օրյա պատերազմից հետո քանի նույնականացված և չհուղարկավորված մարմին կա
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից և Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից հետո մարմինների և մասունքների փորձաքննություններն ավարտվել և ամփոփվել են։,
«Կան մասունքներ, որ ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն` չափազանց վնասված լինելու պատճառով։ Կան նույնականացված և չհուղարկավորված մասունքներ ու մարմիններ»,- ասել էր նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում ծնողների, նաև քննչական կոմիտեի ու պաշտպանության նախարարության հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել սահմանախախտման հավանական փորձի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ԱԱԾ-ում...
Կտաքանա․ եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղան...
Ինչու է Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 2 ժամ պտտվել ՀՀ երկնքում
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում։ Այս մասին Sputnik Արմեն...
Հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված․ հարց՝ Պապոյանին
Կառավարության ճեպազրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Լարսի հետ կապված իրավիճակը...