ԱՀԿ փորձում է նվազեցնել պատժամիջոցները` առողջապահական ոլորտի վրա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «ամեն օր» աշխատում է նվազեցնելու պատժամիջոցների ազդեցությունը այն երկրների առողջապահական ոլորտի վրա, որոնց նկատմամբ կիրառվում են այդ միջոցները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը` հայտնում է RIA Novosti-ին:
Հունվարի սկզբին Բելառուսի պատվիրակությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում հայտարարել էր, որ արևմտյան պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում հանրապետություն դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարման հարցում։
«Մենք կշարունակենք աշխատել՝ նվազեցնելու հարկադրական միջոցների ազդեցությունը, սակայն չենք կարող մեկնաբանել այդ պատժամիջոցների քաղաքական բնույթը, քանի որ դա մեր աշխատանքի մաս չէ: Դա ինքնիշխան պետությունների որոշումն է», - ասել է Մայք Ռայանը` ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված լրագրողների հետ ճեպազրույցում:
Ռայանը հավելել է, որ պատժամիջոցների ռեժիմների մեծ մասը ներառում է բացառություններ դեղերի համար, սակայն բանկերն ու մատակարարները դեռ չեն ցանկանում առևտուր անել այդ ապրանքները պատժամիջոցների տակ գտնվող երկրների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...