Ուկրայինան ոչ ավելի է, քան թնդանոթի «միս»` ԱՄՆ-ի համար. GT
Ամերիկացի քաղաքական գործիչներին չի հետաքրքրում, թե քանի մարդ է մահանում Ուկրաինայում, և պատերազմի ուղարկված երիտասարդ ուկրաինացիները գուցե երբեք չեն իմանա, որ նրանք միայն գործիք են ԱՄՆ ռազմավարական նպատակներին հասնելու համար: Այս մասին գրում է Global Times չինական հրատարակությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները համակարծիք են 18-ից 25 տարեկան Ուկրաինայի քաղաքացիներին մոբիլիզացնելու անհրաժեշտության հարցում։ Այնուհետև Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտարարություն է արել, որ Ուկրաինան չի նախատեսում մոբիլիզացնել 18-ամյա քաղաքացիներին։
«Ամերիկացի քաղաքական գործիչներին չի հետաքրքրում, թե քանի մարդ է մահանում Ուկրաինայում, նրանց չի հետաքրքրում, թե ինչպիսի ապագա է սպասվում Ուկրաինային կամ ընդհանրապես ապագա կունենա՞»,- գրում են հոդվածի հեղինակները։
«Երիտասարդ ուկրաինացիները, որոնք կարող են ուղարկվել պատերազմի, կարող են երբեք չհասկանալ դաժան իրականությունը, որ իրենց ստիպել են գործիք դառնալ ԱՄՆ ռազմավարական նպատակներին հասնելու համար: Այս ամենը կարող է ողբերգական ավարտ ունենալ և Ուկրաինան շատ հանգիստ կդառնա թնդանոթի միս ԱՄՆ-ի համար»,- ասվում է հոդվածում։
Համացանցում լայնորեն տարածվում են ուժային մոբիլիզացիայի տեսանյութեր, որոնցում ուկրաինական զինկոմիսարիատների ներկայացուցիչները, հաճախ ծեծելով և ուժ կիրառելով մոբիլիզացիոն տարիքի տղամարդկանց վրա, նրանց տանում են միկրոավտոբուսներով։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...