Վրաստանում կընդունվի նոր օրենք, բռնությունը կանխելու համար
«Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը գրում է՝ Վրաստանում կընդունվի օրենք, ըստ որի՝ ցույցերի մասնակիցներին կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով։
«Կարևոր է նման օրենք ընդունել՝ երկրում բռնությունը կանխելու համար, մենք տեխնիկապես կկազմակերպենք ամեն ինչ այնպես, որ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի մինչև ամսվա վերջ», - ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքների մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները կիրառել են դյուրավառ նյութեր, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռո...
Սիրիայի վարչապետը՝ Ասադի գտնվելու վայրի մասին
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ Ջալալին կիրակի օրը Al Arabiya-ին ասել է, որ ինքը տեղեկություն չունի Ասադի գտնվելու վա...
Ասադը դիմել է մի քանի երկրի՝ սակայն նրան մերժել են
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել: ՏԱՍՍ-ի հետ...