Իսրայելի վարչապետը «իրեն է վերագրել» Ասադի տապալումը
«Սա պատմական օր է Մերձավոր Արևելքի պատմության մեջ,- հայտարարել է Նաթանյահուն Սիրիայի հետ Իսրայելի սահման կատարած այցի ժամանակ։- Ասադի ռեժիմը իրանական չարիքի առանցքի կենտրոնական օղակն է. այդ ռեժիմը տապալվել է։ Սա ուղղակի արդյունքն է այն հարվածների, որոնք մենք հասցրեցինք Իրանին և «Հեզբոլլահին»՝ Ասադի ռեժիմի հիմնական աջակիցներին։ Սա շղթայական ռեակցիա է առաջացրել ողջ Մերձավոր Արևելքում այն բոլոր մարդկանց շրջանում, որոնք ցանկանում են ազատվել այս բռնակալ ռեժիմից»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իրեն է վերագրել իրադարձությունների շղթայի սկիզբը, որը հանգեցրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալմանը, գրում է Times of Israel-ը։
Միաժամանակ, ըստ Իսրայելի վարչապետի, նոր հնարավորությունների հետ մեկտեղ Սիրիայի տապալումը նաև վտանգներ է ներկայացնում։
«Մենք գործում ենք առաջին հերթին մեր սահմանը պաշտպանելու համար։ Այդ տարածքը գրեթե 50 տարի վերահսկվում էր բուֆերային գոտու կողմից, որը ստեղծվել էր 1974 թվականին՝ ուժերի բաժանման համաձայնագրի շրջանակում։ Այդ համաձայնագիրը խախտվել է, սիրիացի զինվորները լքել են իրենց դիրքերը»,- ասել է նա։
Ըստ Նաթանյահուի, երեկ ինքը և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել են Իսրայելի պաշտպանության բանակին գրավել բուֆերային գոտին՝ հավելելով, որ Իսրայելը թույլ չի տա թշնամական ուժերին դիրքավորվել իր սահմանին։