Սիրիայում Պալմիրայի կամարի վերականգնման նախագիծը դադարեցվել է. Էրմիտաժի տնօրեն
Սանկտ Պետերբուրգի մասնագետները կասեցրել են Սիրիայում Պալմիրայի Հաղթական կամարի վերականգնման նախագիծը, լրագրողներին հայտնել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
«Կան համակարգչային մոդելներ, աշխատանքներ են սկսվել Հաղթական կամարի վերականգնման համար տարածքի պատրաստման ուղղությամբ, մենք վերջերս քննարկել ենք ֆինանսավորման հետ կապված հարցեր, սակայն այժմ Սիրիայում իրավիճակն այնպիսին է, որ հենց Պալմիրայի տարածքն է ռմբակոծվել: Այսպիսով, առայժմ դադարեցրել ենք: Հսկայական աշխատանք արդեն արվել է, նախագիծը ինքնին նորագույն է»,- ասել է նա:
Պիոտրովսկին մտահոգություն է հայտնել նաև Սիրիայի այլ հնագույն հուշարձանների ճակատագրի վերաբերյալ։
«Այժմ վտանգ կա Սիրիայում այլ հուշարձանների համար՝ ոչ միայն հեթանոսական, այլև քրիստոնեական։ Նյութական մշակույթի ինստիտուտի արշավախումբը արձանագրել է բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ, Սիրիան քրիստոնեության օրրանն է»,- նշել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ հաղթական կամարը թվագրվում է մ.թ. 3-րդ դարով, Սիրիայի խորհրդանիշն է և Պալմիրայի ամենահայտնի ճարտարապետական կառույցը։ Այն պայթեցվել է 2015 թվականի մայիսին «Իսլամական պետության» խմբավորման զինյալների կողմից։ Պայթյունից հետո 1800-ամյա Հաղթական կամարից մնացել են միայն քանդակազարդ սյուների արտաքին հենասյուները։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայի...
Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռ...
Առաջարկվում է նպաստից զրկել այն նպաստառուներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախի
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է ներկայացրել նախագիծ, ո...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանու նկատմամբ դաժանության նոր՝ աղմկահարույց դեպք
Համացանցում, ինչպես նաև Ֆեյսբուքի կենդանասերների տարբեր խմբերում հերթական ահասարսուռ տեսանյութն է տարածվում: Ինչ որ մեկը...