«Սա վտանգավոր է». Լավրով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պաշտոնապես պատերազմական վիճակում չեն, բայց հիբրիդային պատերազմ է մղվում Մոսկվայի դեմ։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Պաշտոնապես մենք (ՌԴ-ն և ԱՄՆ-ն) չենք կռվում։ Ոմանք այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, անվանում են հիբրիդային պատերազմ։ Ես էլ այդպես կանվանեի», - ասել է Լավրովը:
Արտգործնախարարը հավելել է, որ առանց ԱՄՆ-ի ռազմական անձնակազմի անմիջական մասնակցության, ուկրաինացիները չէին կարողանա անել այն, ինչ անում են ժամանակակից հեռահար զինատեսակներով։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ «սա վտանգավոր է».
Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը պատերազմական վիճակում են, նախարարը նշեց, որ դա այն չէ, ինչ կցանկանար ռուսական կողմը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կտրականապես մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Արարատի համայնքապետարանում կան կալանավորվածներ. մանրամասներ
Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին Auroranews-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մի շա...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։ «Սա էլ է պե...