Ռումինիայի ՍԴ-ն չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքները
Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել երկրի նախագահական ընտրությունների ողջ ընտրական գործընթացը։ Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը։
«Ռումինիայի սահմանադրական դատարանը, ընտրական գործընթացի կոռեկտությունն ու օրինականությունն ապահովելու նպատակով <...> միաձայն <...> որոշեց չեղյալ համարել Ռումինիայի նախագահի ընտրության ողջ ընտրական գործընթացը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գործնականում, այս որոշման արդյունքում առաջին փուլի արդյունքները չեղյալ կհայտարարվեն, իսկ նախագահական ընտրությունները նորից կանցկացվեն հենց սկզբից՝ ներառյալ նախընտրական քարոզարշավը, մեկնաբանում է Ajerpres գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...