Հայաստանը պարտք է ՀԱՊԿ–ին, որի հարցով համապատասխան որոշում կկայացվի. ՌԴ ԱԳՆ փոխղեկավար
Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամավճարների պարտք ունի, որը կարող է չվճարել երկու տարի: Այս մասին Վերոնայի 17-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, գրում է РИА Новости–ն:
«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը: Հետագայում համապատասխան որոշումներ կկայացվեն»,– ասել է Պանկինը` նշելով, որ երկիրը ներկայումս 2024թ.–ի անդամավճարների պարտք ունի, որի վճարման ժամկետը լրանում է 2025 թվականի վերջին:
Նշվում է, որ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկիրը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկելը կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...