Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկիին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության 19 անդամների, այդ թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր և նրա պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։
X սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլին գրել է.«Շնորհակալություն Վոլոդիմիր: Ռուսաստանը փորձում է վերականգնել վերահսկողությունը Սև ծովի վրա»:
Հիշեցնենք՝ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ՝ հաստատելով երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կտրականապես մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Արարատի համայնքապետարանում կան կալանավորվածներ. մանրամասներ
Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին Auroranews-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:«Մի շար...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...