Վրաստանի ընդդիմությունը հայտարարություն է տարածել
Վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն-Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիաներն ու «Վրաստանի համար» կուսակցությունը համատեղ հայտարարութուն են տարածել։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Ընդդիմությունը նշել է այն պահանջները, որոնք պետք է կատարվեն ճգնաժամից դուրս գալու համար։
«Մենք՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններս, ևս մեկ անգամ հստակ նշում ենք Բիձինա Իվանիշվիլիին ներկայացվող պահանջները, որոնց կատարումն անհրաժեշտ է ճգնաժամից դուրս գալու համար. Անհապաղ ազատ արձակել ցույցերի ընթացքում անօրինական ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել նրանց դեմ հարուցված բոլոր գործերը: Նշանակել նոր ընտրություններ, որոնք կանցկացնի նոր, անկախ ընտրական վարչությունը` իրավապահ մարմինների քաղաքական չեզոքության պայմաններում։ Վրաստանի, մեր ազատության հաղթանակն անխուսափելի է»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...