Շատ ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում․ Պեսկով
Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին և մշտական երկխոսության մեջ է սիրիական իշխանությունների հետ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս պահին մենք շատ ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, մշտական երկխոսության մեջ ենք մեր սիրիացի բարեկամների, Դամասկոսի հետ»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ օգնության չափը, որի կարիքն ունի Արաբական Հանրապետությունը ահաբեկիչների դեմ պայքարելու համար, կարելի է քննարկել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների գնահատման հիման վրա:
Նոյեմբերի 27-ին Սիրիայում զինյալների ջոկատները հարձակում են սկսել Հալեպի շրջանում կառավարական բանակի դիրքերի վրա: Ահաբեկիչները կարողացել են գրավել 13 բնակավայր։ Սիրիական բանակը նոյեմբերի 29-ին հակահարձակման է սկսել Հալեպում և Իդլիբում զինյալների դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը նշում է՝ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվո...
Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ
Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իր...
Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24News-ի հ...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...