Պատասխանը մեզ համար ակնհայտ է․ Լավրով
Սառը պատերազմի վերամարմնավորումն աշխարհում սպառնում է թեժ փուլ անցնելու վտանգով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդում։
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները դեն նետեցին այդ ամենն (սպառազինությունների վերահսկման համաձայնագրերն), ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրերն աղբավայր։ Հարց․ հանուն ինչի՞։ Պատասխանը մեզ համար ակնհայտ է՝ հանուն ՆԱՏՕ-ին քաղաքական առաջնագիծ վերադարձնելու ցանկության։ Աֆղանստանի խայտառակությունից հետո անհրաժեշտ էր նոր միավորող թշնամի, և արդյունքում՝ սառը պատերազմի վերամարմնավորում, բայց հիմա՝ դրա՝ թեժ փուլ անցնելու շատ ավելի մեծ ռիսկերով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
«Փշալարերով փաթաթված սահմանները, հակատանկային խրամատները, իր տարածքում օտարերկրյա զորքեր, գերադասելի է ամերիկյան, ընդունելու իրավունքի համար հերթում դոփելը, ահա անվտանգության իդեալը նրանց համար, ովքեր իրենց ռազմաճակատային պետություններ են հայտարարել ռուսական սպառնալիքի դեմ պայքարում»,- հայտարարել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը նշում է՝ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվո...
Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ
Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իրազեկ...
Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24News-ի հ...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...