Փաշինյանին աղաչել եմ, որ խնդրանքը հետ կանչի. Աղազարյան
«Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ․ «Պարոն վարչապետ, ես ձեզ խնդրում եմ, աղաչում եմ, որ ձեր խնդրանքը հետ կանչեք, քանի որ արդարացի չէ»։ Նա ինձ ասաց, որ չի կարող, ես էլ ասացի, որ ինքս էլ չեմ կարող կատարել խնդրանքը» այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ «sms» հաղորդագրությամբ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին խնդրել էր հրաժարվել իրենց մանդատներից։ Զեյնալյանն անմիջապես այն վայր էր դրել, իսկ Աղազարյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի խնդրանքը չի կատարի։ Դրանից հետո նրան ՔՊ-ն հեռացրեց նրան կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ էլ Աղազարյանը հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...
Աղազարյանը պետանվտանգության վերաբերյալ արտահոսքեր է արել. Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տ...
Ադրբեջանը կտրականապես մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի...