Նրանց դժվար է անվանել բազեներ, ինչ-որ կիսամեռ հավեր են․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմտյան գործընկերները փորձում են առավելագույնս զենքով մատակարարել Կիևին մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զախարովայի խոսքով՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինայի հետ կենտրոնացել են Ռուսաստանի «ռազմավարական պարտության» վրա։
«ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենի վարչակազմը և եվրոպացիները, դե, նրանց դժվար է անվանել բազեներ, ինչ-որ կիսամեռ հավեր են, հույսը դրել են հետագա էսկալացիայի վրա՝ փորձելով հնարավորինս զենքով պատել Կիևի ռեժիմը՝ նախքան Ամերիկայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելը և դրանով իսկ երաշխավորել ռազմական գործողությունների շարունակությունը 2025 թվականին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ
Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իրազեկ...
Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24News-ի հ...
Սիմոնյանը նշում է՝ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվո...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...