ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ ասաց կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նա նշեց` Հայաստանի և կառույցի միջև հարաբերությունների վերջերս ձևավորված ձևաչափն առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հարցերի քննարկմանը Երևանի չմասնակցելը չի ազդում կառույցի արդյունավետության վրա։
«...Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Եվ Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Նա ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության լայնամասշտաբ մասնակցության, որևէ առարկություն չկա»,- ասաց Տասմագամբետովը:
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ
Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իրազեկ...
Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին
Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24News-ի հ...
Սիմոնյանը նշում է՝ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվո...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...