Դա ուղիղ վնաս է հասցնում ՀՀ–ՌԴ հարաբերություններին. Զախարովա
Երևանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղղակի վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Երևանի մասնակցությունը, այսպես կոչված, Հռոմի ստատուտին, Հաագայում մի շարք ռուս պաշտոնյաների ձերբակալման քվազի օրդերների ֆոնին ուղղակի վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Ընդ որում, ոչ միայն խորհրդանշական, այլեւ միանգամայն գործնականում», - ասել Է դիվանագետը ։
Զախարովան ընդգծել է, որ եթե ՄՔԴ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կարող էր նպաստել միջազգային որոշ իրավական նորմերի ամրապնդմանը, ապա դա դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ և նույնիսկ ողջունել: Բայց, նրա խոսքով, այդ «կեղծ դատարանի» երկու տասնամյակների աշխատանքի պրակտիկան ճիշտ հակառակն է ասում։
«ՄՔԴ-ն չի օգնել կարգավորել ոչ մի հակամարտություն, որով նա փորձել է զբաղվել։ Ընդ որում՝ միջազգային իրավունքի, արդարադատության բազային ստանդարտների և պարզապես ողջախոհության ուղղակի խախտումների պակաս չկա նրա ծառայողական ցուցակում։ Աջակցության և համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունները միայն խրախուսում են այսպես կոչված դատարանին նոր արկածախնդրությունների դիմել»,- նշել է Զախարովան։
Ինչպես հայտարարել է Մարիա Զախարովան Հայաստանի միանալը ՄՔԴ-ի հռոմեական ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա՝ ստիպելով Երևանին որոշակի ընտրություն կատարել ՄՔԴ-ի գծով Արեւմուտքի թելադրած պարտավորությունների եւ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության, եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխգործակցության միջեւ:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ և ՊԵԿ նախագահները նշանակվեցին
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, համառոտ ներկայացնելով նորանշանակ ղեկավարների կենս...
Դուդան՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման մասին
Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես առան...
Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում պետք է ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում: Այս մասին կառավարությ...
ՔՊ-ում վախի մթնոլո՞րտ է տիրում․ Գագիկ Մելքոնյանը պատասխանել է
Երեկ վարչապետն ասաց, թե ոնց է տեղի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը...