ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա շանտաժ է, սա գործադուլ չէ». փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով այսօր ավտոբուսի վարորդների՝ երթուղի դուրս չգալուն, հայտարարել է, թե իրական պատճառը քաղաքապետարանի իրականացրած փոփոխություններն են, որով քաղաքացիները այլևս կանխիկ գումարը չեն տալիս վարորդներին։
Գրիգորյանը ներողություն խնդրեց հանրությունից առաջացած անհարմարությունների պատճառով։
Քաղաքապետի տեղակալն ասաց, որ ոչ ոք չի խոստացել, որ հեշտ է լինելու անցումը բարեփոխումներին. «Մենք այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, մենք շանտաժի չենք տրվելու։ Ասվում է «գործադուլ», սակայն խնդրում եմ՝ այդ տերմինը չօգտագործել, որովհետև գործադուլն օրինական գործընթաց է, որի շիջանականերում աշխատողները բարձրացնում են իրենց իրավունքների հարցը։ Սա շանտաժ է, սա գործադուլ չէ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ օրենսդրության գործադուլ անողները պետք է 14 օր առաջ տեղեկացնեն այդ մասին, բայց վարորդները նման բան չեն արել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ». Սիմոնյան
Ազգային ժողովում քիչ առաջ Հովիկ Աղազարյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից:Նրա ելույթից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը մեզ ընկալում է, որպես ազգ-նահատակ. Փաշինյան
«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ մանրամասներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմել Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառների մասին։Նա նշել է, թե Աղազարյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան
«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,-...