Ոստիկանները եղել են թմրանյութերի ազդեցության տակ. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ բողոքի ցույցերը ցրելուն մասնակցած ոստիկանության հատուկ ծառայողները եղել են թմրանյութերի ազդեցության տակ։ Այս մասին Զուրաբիշվիլին ասել է ֆրանսիական լրատվամիջոցներին։
Նա նշել է, որ հատուկ ջոկատայինները արդեն 5-րդ գիշերն է դաժանորեն ցրում են ցույցերը:
«Մենք այսօր ռուսական բռնաճնշումների ականատեսն ենք դարձել։ Դրանք իրականացվում են ոստիկանության հատուկ ջոկատների մասնակցությամբ։ Այդ ուժերում ծառայող ոստիկաններն ակնհայտորեն թմրանյութերի ազդեցության տակ են։ Դրանով է բացատրվում նրանց դաժանությունը։ Ոստիկաններին ամֆետամիններ կամ որոշ այլ նյութեր են բաժանում, ինչով էլ պայմանավորված է նրանց դիմացկունությունը», - ասել է Զուրաբիշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանի արձագանքը ստեղծված իրավիճակին
Սիրելի՛ երևանցիներ,ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադ...
Աղազարյանը պետանվտանգության վերաբերյալ արտահոսքեր է արել. Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տ...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...