Ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի
Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը: Այս մասին «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է գործադուլավորներից մեկը։
«Կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, մինչև լուծվի աշխատանքից ազատված վարորդների հարցը, վերանայվեն աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը բարձրացվեն։ Ղեկավարությունը խոստացել է քննարկել ազատված վարորդների խնդիրը, եթե մնացածները վաղը աշխատեն»,-հայտարարել է գործադուլ անողներից մեկը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանում ավտոբուսների վարորդները գործադուլ են սկսել։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Ավտոբուսների վարորդների անսպասելի գործադուլին անդրադարձել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ դիմելու են պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ Հավելենք, որ այսօր 35 վարորդ աշխատանքից ազատվել է:
Նմանատիպ հոդվածներ
10 անգամ ավելի տուգանք ձմեռային անվադողերով չերթևեկելու համար
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանն ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե...
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել սահմանախախտման հավանական փորձի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ԱԱԾ-ում...
Երիտասարդները վիճաբանել են, ապա դանակահարել միմյանց
Անցած գիշեր վիճաբանություն է տեղի ունեցել Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։Դ...
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օ...