Երիտասարդները վիճաբանել են, ապա դանակահարել միմյանց
Անցած գիշեր վիճաբանություն է տեղի ունեցել Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով՝ 24-ամյա, որովայնի վնասվածքով՝ 21-ամյա և կրծքավանդակի կտրած-ծակած արնահոսող վնասվածքով՝ 27-ամյա երեք երիտասարդ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվել է ծանր:
Իրավապահները պարզել են, որ դեկտեմբերի 4-ին ժամը 23-ի սահմաններում Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտ մի խումբ երիտասարդների միջև պարզաբանումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Երևանի 27-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա և 21-ամյա երիտասարդներին, իսկ 21-ամյա երիտասարդն էլ դանակահարել է 27 տարեկանին:
Երևանի 27-ամյա բնակիչն ու եղբայրը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
10 անգամ ավելի տուգանք ձմեռային անվադողերով չերթևեկելու համար
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանն ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե...
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել սահմանախախտման հավանական փորձի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ԱԱԾ-ում...
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օ...
Ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի
Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը: Այս մասին «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպ...